Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ է անցկացվում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո։
Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահը սպանվել են Թեհրանում կեցավայրի վրա հարձակման հետևանքով։ Հանիեն այցելել էր Իրան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Սպանությունը տեղի է ունեցել երդմնակալության արարողությունից հետո՝ հուլիսի 31-ի առավոտյան։
Ըստ լրատվամիջոցների՝ Թեհրանում իր կեցավայրի վրա հրթիռային հարված է եղել։
Տեղի ունեցածին արձագանքել է ՌԴ-ն։ Փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը նշել է, որ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ-ի գլխավոր քաղաքական առաջնորդի սպանությունը անընունելի է և կհանգեցնի լարվածության հետագա սրման։
ՀԱՄԱՍ շարժումը կատարվածի համար մեղադրել է Իսրայելին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը