Կատարը, Եգիպտոսը և Միացյալ Նահագներն Իսրայելին և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը կոչ են արել վերսկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ, հայտնել է BBC-ն։
Դրանից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ իսրայելական պատվիրակությունը խաղաղ բանակցությունների կմեկնի օգոստոսի 15-ին։
«Իսրայելը բանակցողների պատվիրակություն կուղարկի այն վայր, որը կորոշվի մանրամասները վերջնական տեսքի բերելու և շրջանակային համաձայնագիրն իրականացնելու համար», - ասված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը