Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել Գազայում հրադադարի շուրջ Իսրայելի հետ բանակցություններին, որոնք պետք է կայանային վաղը՝ Կատարում։ Այս մասին գրում է Reuters-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ հրադադարը կարող է լինել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո Իրանի կողմից պատասխան միջոցներից խուսափելու միակ տարբերակը։
Նման տեսակետ էր հայտնել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով. «Ակնկալում եմ, որ Իրանը կհրաժարվի Իսրայելին հնարավոր հարված հասցնելուց՝ Գազայի հատվածում հրադադարի մասին գործարքի կնքման դեպքում: Ես սպասում եմ դրան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը