17 07 2024

ԲԴԽ-ն յուրային դատավորներից ո՞ւմ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ». Գագիկ Համբարյան

ԲԴԽ-ն յուրային դատավորներից ո՞ւմ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այս փուլում Աննա՛, դուք «թույլ օղակն» եք։
Դատավոր Աննա Դանիբեկյանին Նիկոլի իշխանությունը մինչև վերջին խազն օգտագործեց և դուրս շպրտեց...
Նիկոլական էժանագին խաղի այս փուլում Նիկոլի ԲԴԽ-ի անդամներն Աննային ճանաչեցին «թույլ օղակ» և դուրս արեցին դատական համակարգից, չնայած, Աննան այս տարիներին բազում նիկոլամետ որոշումների հեղինակ է եղել...
Նիկոլին Քոչարյանի գործով մաքրելու համար պետք էր քավության նոխազ, որի ամենահարմար թեկնածուն Աննան էր...
Չզարմանաք, որ շուտով Նիկոլին Սերժի գործով մաքրելու համար «զոհաբերվի» նաև դատավոր Վահե Միսակյանը...
Նիկոլը շատ լավ է հասկացել իր ընտրազանգվածի տգիտության մակարդակը, որն առաջնորդվում է.«ԹաԿավորը՝ ՆիԳոլըըըըը լավն է, իրա շրջապաԴն է վադԸ... ԽեղՋ ու հարիֆ ՆիԳոլը ի՞նՃ ԷնԷ..․»
Հենց այդ փաստը հաշվի առնելով էլ բեմականացվեց «Աննա Դանիբեկյանն է մեղավոր Քոչարյանի ազատության համար» անասնական կոմեդիան... Չի բացառվում, որ Աննա Դանիբեկյանն էլ է մասնակցում այդ ամենում... Ինչո՞ւ՝ ո՞չ...
Նիկոլամետ որոշումներ ընդունող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման հետ կապված պատմությունը դաս չեղավ ոչ մեկի համար...
Աննա Դանիբեկյանի հետ կապված այս պատմությունը պետք է դաս լինի բոլոր դատավորների համար, ովքեր ծառայում են այս իշխանություններին...Նիկոլը իր «մորթին» փրկելու համար պատրաստ է զոհաբերել իրեն հլու հնազանդ բոլոր ծառայողներին...
Ապացույցը՝ նաև դատավորներ Արուսյակն ու Աննան են...
Հետաքրքիր է, թե ըստ ժանրի ԲԴԽ-ն յուրային դատավորներից ո՞ւմ է հաջորդը ճանաչելու «թույլ օղակ»...»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ