16 07 2024

Խայտառակ անարդարություն է, իսկ իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս. Գեղամ Մանուկյան



«Մամիկոն Ասլանյանը, Նարեկ Մալյանը, զինվորականներ, Արմեն Աշոտյանը... բոլորը քաղաքական նպատակներով, Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«2 տարի 7 ամիս անազատության մեջ է ուղղակի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ուղղակի իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ Մամիկոն Ասլանյանը կալանքի տակ էր, քանի որ այս իշխանությանը ոչ հաճո կարող էր համայնքի ղեկավար լինել։

«Իրավական խայտառակ անարդարություն է։ Այս խայտառակությունը համատարած է։ Սրան զուգահեռ կա մի իրողություն, ողբերգություն՝ Հայաստանում չկա քաղհասարակություն։ Տարիներով ձևավորված իրավապաշատպան կազմակերպություններից գրեթե ծպտուն դուրս չի գալիս, գումարած եվրոպական կառույցների լիակատար թողտվությունը՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, առաջընթաց, գովք, քանի որ ունեն քաղաքական շահեր կապված այս իշխանությունների հետ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ