Ասվելու է հետևյալը՝ «ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք դեպի Եվրոպա գնանք, պետք է նոր Սահմանադրության համար քվեարկեք»: Այս մասին Դիվանագետների համահայկական խորհրդի նախաձեռնած կլոր սեղան-քննարկմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
«Ուզո՞ւմ եք դեպի Եվրոպա գնանք՝ պետք է համաձայնվեք այդ խայտառակության հետ, որը կոչվում է դեմարկացիա-դելիմիտացիա, մեր ինքնիշխանությունց, սկզբունքային այդ պահից հետ կանգնենք: Սա սուտ, շինծու, «բարի» շանտաժի ձևաչափն է, որը գնում է կոշտ շանտաժի հետ զուգահեռաբար՝ այսինքն պատերազմի սպառնալիքով մշտապես մեզ վախեցնելով»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը