Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջձինիս հետ համագործակցությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, գրում է ТАСС-ը։
«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:
Նաստասինը նշել է, որ Մոսկվան տեսնում է, թե ՆԱՏՕ-ն որքան համառորեն է ձգտում առաջ մղել իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։
«Հիշենք, որ դաշինքի նման «նախաձեռնությունը» բազմիցս հանգեցրել է աղետալի արդյունքների: Հարավային Կովկասում և աշխարհում ոչ մի այլ տեղ պետականության ոչնչացման նման փորձը պահանջված չէ»,- ընդգծել է նա։
«Մենք համոզված ենք, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կարող են և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում», - նշել է դիվանագետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը