02 07 2024

Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար. Գագիկ Համբարյան

Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ալիևը ադրբեջանցիներով է լցնելու Հայաստանը

Ինչպես և սպասվում էր, Ալիևը նոր նախապայմաններով է հանդես գալիս, այսպես կոչված "խաղաղության պայմանագիրը" ստորագրելու համար...

Վերադարձի իրավունքը պետք է ապահովվի փոխադարձաբար, այդ թվում՝ "Արևմտյան Ադրբեջանի համայնքի" ներկայացուցիչների համար. այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ի պատասխան Կանադայի դեսպանի՝ վերադարձի իրավունքի վերաբերյալ մեկնաբանությանը...

Ալիևը պնդել է, թե իբր անցած դարում "բնիկ ադրբեջանական բնակչությունը տարբեր փուլերում, վերջինը՝ 1988 թվականին, ենթարկվել է էթնիկ զտումների Հայաստանի տարածքում, և նրա նյութական և մշակութային ժառանգությունն ամբողջությամբ ոչնչացվել է"...

Ալիևը շատ լավ գիտի, որ Ադրբեջանը լքած 500 հազարից ավել հայերը և նրանց սերունդները երբեք չեն վերադառնա Ադրբեջան, բայց իր հովանավորությամբ և Նիկոլի պաշտպանության տակ գտնվելով 168 հազար ազերիները և նրանց սերունդները անպայման կվերադառնան Հայաստան և կիրականացնեն "Հայաստանը դա Արևմտյան Ադրբեջան է" ծրագիրը՝ փոխելով Հայաստանի ժողովրդագրական պատկերը... Ադրբեջանցիների Հայաստան լցվելուց հետո, ընդամենը 20 տարի հետո, հաշվի առնելով ազերիների բազմանալը և հայերի որոշ մասին չպայքարող և հայրենիք չսիրելու հանգամանքը, հայերը Հայաստանում դառնալու են փոքրամասնություն...

Հատկապես Ալիևին առաջանային հետաքրքրում է Հայաստանի արևելքը և հարավը ադրբեջանցիներով լցնելու պահը...»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ