21 06 2024

Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքը ուզենաք վաճառել․ Գառնիկ Դանիելյան



Բացի մարզպետարանին ուղղված գույքից հրաժարվելու ու փոխհատուցման մասին խնդրանքի թղթից, ուրիշ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, ու նորից «մութ» է այդ թղթի բովանդակությունը: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, Կիրանցում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում քրգործ հարուցել չստացվի: Իշխանափոխությունից հետո քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն այս հակասահմանադրական գործընթացի համար»,- ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը նշեց՝ մարդիկ կան Կիրանցում, որ ունեն կադաստրի վկայականներ ու չեն վերցրել գումարները. «Մարդիկ չեն ուզում պատասխանատվություն կիսել իշխանության հետ: Ամբողջ պետական ապարատն աշխատում է գյուղացիների հետ: Այդ ճնշումներն իրականացվում են ուժային կառույցների ՏԻՄ մարմինների»,- նշեց պատգամավորը:

Գառնիկ Դանիելյանին տեղեկություններ են հասել, որ Տիգրանաշենի բնակիչների հետ հատ-հատ աշխատում են և՛ պաշտոնյաները, և՛ հատուկ ծառայությունները:

«Չեն ասում՝ հանձնում ենք, ասում են՝ կարո՞ղ է ձեր գույքը ուզենաք վաճառել: Ու ամբողջ Հայաստանը դառնալու է Կիրանց, Տիգրանաշեն»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ