Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործկալությունն ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած քաղաքացու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Այս օրենքն ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ուղիղ ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ, մտան դեղատուն, խանութ և այլն։ ՆԳՆ-ի բոլոր այն հավաստիացումները, որ դա ուղղակի անվտանգության համար է, չի ծառայեցվելու այլ նպատակներով, բազմաթիվ օրինակներով հանձնաժողովի նիստին, քննարկումների ժամանակ ներկայացրել եմ, որ կան դեպքեր ԱԺ տեսախցիկների սերվերից, Զվարթնոց օդանավակայանի անձնագրային բաժանմունքների, երբ տասնյակ քաղաքացիների լուսանկարներ, տեսանյութեր քաղաքական նպատակներով անհասկանալի ձևով հայտնվել են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը