«Մեր երկրում խորքում ոչ մեկն էլ գործոն չէ։ Այս ամենը մեկ մարդու քմահաճույքից է կախված, բայց հավատում եմ նաև որոշակի իմաստով մարդիկ կան, որոնք պաշտոնների գլուխն են, իրենք կարող են ինչ-որ ընթացքներ բեկել, իրենց անաչառության, արդարության սկզբունքով հնարավոր է դա անել։ Ամեն մարդ չէ, որ պետք է կամ կարող է ենթարկվել քմահաճույքների, ապօրինի հրահանգների ու հրամանների»,- Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու բակում լրագրողներին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արգիշտի Քյարամյանը կարող է գործոն հանդիսանալ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը