Այն, ինչ անում էին շատ ժամանակ գաղտնի, տեսախցիկներից այն կողմ էր արվում բոլոր տեսակի ստորությունները, երեկ արդեն իրենց «դեմքը պատռվեց» լայն հասարակության մեջ: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի Սրադարապատ մուտքն արգելելու փորձին:
«Իրենք ծանր էին տարել, որ իրենց միջոցառումն առավոտյան ձախողվել էր: Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծել Սարդարապատ չգնալու և արդեն քանի օր է իր պլանները ձախողելու համար: Այդ պահին թիրախը Վեհափառ Հայրապետն էր և իրենք այդ կերպ ասում են, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնելու՝ պետք եղավ նաև ֆիզիկական ուժ կկիրառեն»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը