18 05 2024

Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ

Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ

Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը գրում է.

«Կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից երեկվա տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»:

Տարածքից անտեղյակ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ հողերը եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ, եւ սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում անցնելու են Հայաստանին:

Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապ, մի մասում տեղակայված են մեր զինված ուժերը, իսկ մի մասն էլ օգտագործվելուց են եղել գյուղացիների կողմից»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ