03 05 2024

ՄԻՊ-ն առաջարկում է փոխհատուցել կիրանցցիներին սեփականության իրավունքների խախտման համար



Անկախ նրանից՝ մարդը ունի սեփականության իրավունքի վկայական, թե ոչ, պետությունն է կրում դրա հետ կապված պատասխանատվությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Կիրանցի և մյուս բնակավայրերի բնակիչների սեփականության իրավունքների խախտումներին:

Ճշտող հարցին՝ եթե փաստ է, որ խախտվում են այդ մարդկանց սեփականության իրավունքները, ինչպես պետք է այն վերականգնվի, Մանասյանը պարզաբանեց՝ մեթոդները կարող են տարատեսակ լինել:

«Կարող է լինել կամ փոխհատուցման իրավունքի տրամադրում, կամ այլ անշարժ գույքի տրամադրում և այլն, այսինքն՝ սա քննարկման ենթակա հարց է, բայց այն, որ իրավունքի պաշտպանությունը պետք է երաշխավորվի, ակնհայտ է»,- ասաց ՄԻՊ-ը:

Հարցին՝  Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե ադրբեջանական կողմի համար դպրոցի տարածքը տեսանելի է, կարող են, օրինակ, ծառերով քողարկել, արդյո՞ք ծառեր տնկելը կարող է լուծում լինել, Անահիտ Մանասյանն ասաց. «Դա իմ իրավասությանը վերաբերելի հարց չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ