2018 թվականից Հայաստանում «թավշյա» անվան տակ իրականացվում է անմարդկային ու սատանայական չարություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Այդ սատանայական չարությունն ուղղորդվում էր անհրաժեշտ ատրիբուտիկայով՝ դագաղներով, ծաղկեպսակներով, սև լենտերով, արժանիներին արժեզրկելով, հերոսների արածը հանուն ոչնչի ներկայացնելով և այլն։ Այդ ամենն անհրաժեշտություն էր, քանի որ այն, ինչ ծրագրել էին, կարելի էր իրականացնել միայն այն դեպքում, եթե ունենայինք շատ բզկտված հասարակություն, որը որևէ արհավիրքի չէր կարող դիմակայել: Այս ամենն ամենաթողություն էր, բայց այսօր արդեն հրապարակվում են միջազգային զեկույցներ, որտեղ սկսել են գրել իրականության մասին, որ ՀՀ-ում չկա խոսքի ազատություն, ազատ տեղաշարժի իրավունք, փոխարենը՝ կան կամայական ու քաղաքական կալանավորումներ։
Ժողովրդավարության բաստիոնին չէ, բայց բռնակալության բաստիոնին, որ ձգտում եք՝ կհասնեք։ Հասկանում ենք, թե այս ամենն ինչի համար է, աթոռը պահելու համար է և մեռած «դուխը» հանցակիցների շրջանում ներարկելու և պահելու համար է։ Իսկ իրականում, սա ամեն ինչից վախեցած գոյատևելու կամ գոնե թե իրենց հեռացումը հետաձգելու չարդարացված դրսևորում է։ Եվ այս սատանայական չարությանը, որը պատել է մեր երկրին արդեն վեց տարի, և մեր սրբազանի խոսքով՝ քրիստոնյա հայի խոսքով, պատասխանում ենք՝ ով փորձում է ջնջել պատմական հիշողությունը, հրաժարվել հայրենի հողից, անիծյալ պիտի լինի»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը