Այնպես չէ, որ այս իշխանություններն ինչ-որ հստակ ռազմավարություն ունեն, բացի երկիրը քանդելուց։ Այս մասին «Դիվանագետների համահայկական խորհրդի» քննարկմանն ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Բայց արտաքին քաղաքականության մեջ նման են ջրի մեջ ընկած տաշեղին, որևէ ուղղություն չկա։ Ակնհայտ է, որ խոսելով դիվերսիֆիկացիայի մասին՝ տանում են արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության, որը նույնպես ձախողել են։ ՀՀ-ի առջև ծառացած խնդիրները լուծելու համար պետք է հաշվի առնել ազգային շահերը, ոչ թե դրանք զոհաբերել հանուն արտաքին կողմնորշման, ինչի ականտեսն այսօր լինում ենք և մշակել կենսական ռազմավարություն, որը հնարավարություն կտա դուրս գալ զրոյական կետի, որովհետև մենք հիմա խորը մինուսի մեջ ենք»,- նշեց նա։
Մանարամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը