Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դավաճան Նիկոլի երեկվա հակահայ որոշումից հետո, երբ վերջինս համաձայնեց միակողմանի Տավուշի մարզից 4 գյուղի տարածք նվիրել Ադրբեջանին՝ դրա դիմաց ոչինչ չստանալով, կապիտուլյանտների դավաճանախմբի անդամները սկսեցին իրենց հակահայ առաջնորդին պաշտպանող գրառումներ և մեկնաբանություններ անել...
ԱԺ-ում քայլիստների թայֆայի ղեկավար Հայկ Կոնջորյանը գրառում է արել, թե բա «...Այսպիսով արձանագրվում է` Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է և պաշտպանվելու է»...։
Քայլիստ Հայկը բացահայտ ստում է և կեղծում իրականությունը... Տավուշի մարզի Բերքաբեր գյուղին պատկանող բավական մեծ տարածքներ (քարտեզի վրա նշված է կարմիր գույնով) գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ և Կոնջորյան ազգանունով «կենդանու» արտահայտությունը, թե իբր Տավուշի մարզից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին ՍՈՒՏ է...
Նիկոլը միակողմանի Բաքվին է նվիրում 4 գյուղերի տարածքներ դրա դիմաց չստանալով ոչինչ, իսկ Հայկի նման նրան ծառայողներն էլ կեղծ տեղեկություններ են տարածում՝ մոլորեցնելով և խաբելով հանրությանը...
Նշեմ, որ ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանվածության մասին կլկլացող քայլիստ «հայկանմանների» իշխանության օրոք է Հայաստանը կորցրել ոչ միայն Արցախը, այլև ՀՀ տարածքից Սոթք-Խոզնավար, Ներքին Հանդ, Սև լիճ, Իշխանասար, Ջերմուկ, Տեղ գյուղի հատվածները, որոնք պաշտոնական Բաքուն Ալիևի մակարդակով հայտարարել է, որ ոչ մի պարագայում Հայաստանին հետ չի տա...
Համոզված եմ, պատառ-պատառ Հայաստանը թուրքին նվիրող քայլիստ դավաճանները և նրնաց սպասարկողները ԵՐԲԵՔ չեն բարձրաձայնելու այն փաստը, որ Նիկոլի կառավարման ժամանակ կորցված տարածքներից մի միլիմետր նրան չի հաջողվելու հետ բերել, իսկ քայլիստ-դավաճանախունտայի կողմից Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները և տարածքային նվիրատվությունները ներկայացվելու են որպես մեծ ձեռքբերում խաղաղության հասնելու համար, որի վերջնարդյունքը լինելու է Հայաստանի անկախ պետության կործանումը...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը