15 04 2024

Պուրակ՝ պուրակների դիմաց. Փաշինյան-Տոկաև բանակցության արդյունքները



Ղազախստանի նախագահի հետ քննարկել ենք կրթության, գիտության, մշակութային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված փոխգործակցության հնարավորությունները։ Այս մասին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Փաշինյանը:

«Փոխադարձության սկզբունքով քննարկվում է Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անվան պուրակներ հիմնելու հարցը։ Անդրադարձել ենք Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։ Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները, վերահաստատելով ՀՀ կառավարության տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն համաձայնեցված սկզբունների հիման վրա»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ