Իրանի զինված ուժերը Իսրայելի ուղղությամբ ապրիլի 13-ին ընդհանուր առմամբ արձակել են 185 անօդաչու թռչող սարք և 146 հրթիռ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Հրթիռային հարվածները հասցվել են Իրանից, Իրաքից և Եմենից։
Հրթիռները գրեթե ամբողջությամբ խոցվել են։
Հիշեցնենք, որ Իրանը մինչ այս հայտնել էր, որ վրեժ կլուծի Իսրայելից ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանի հրթիռակոծության համար:
Այդ հարձակման ժամանակ զոհվել էին իրանցի սպաներ և գեներալներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը