09 04 2024

Կգնա՞ք՝ բնակվեք Ոսկեպարում. Տավուշեցի պատգամավորը՝ ՔՊ-ականներին



Տարածքների հանձնման դեպքում կգնա՞ք՝ բնակվեք Ոսկեպարում, ձեր երեխաներին կտանե՞ք Ադրբեջանի նշանառության տակ գտնվող դպրոցներ։ ԱԺ հայտարարությունների ժամին, դիմելով ՔՊ-ականներին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը փոխանցեց տավուշցիների հարցը:

«Ինչի դուք չգիտե՞ք, որ Ադրբեջանը հիմա Հայաստանի սուվերեն տարածքում կանգնած ա, ոչ մի բան չեք անում, մենակ գալիս, ասում եք՝ Ադրբեջանն էս ա ուզում, էն ա ուզում։ Եթե իշխանութունները հնարավորություն չունեն նորմալ բանակցելու, Հայաստանի շահերն առաջ տանելու, ուրեմն պետք է հրաժարական տան, դա է հարցի լուծումը։ Ասում էիք՝ Արցախի հարցի նշաձողն իջեցնենք, կոնսոլիդացիա կլինի, ո՞ւր ա, կոնսոլիդացիան էլ չկա, Արցախն էլ չկա։ Միակողմանի զիջումներ եք անում ոչ մի բանի դիմաց, ու դեռ պարզ չի՝ դրանից հետո Ադրբեջանը կհարձակվի՞, թե՞ ոչ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ