Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսին, որի ժամանակ վարչապետը ցույց էր տվել Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետն ու նշել, որ դա է Հայաստանը։
«Նիկոլ Փաշինյանը, ով արդեն ՀՀ-ն մակետ դարձրած իր գրպանում պահում է իր կոպեկների հետ միասին կամ դրանց փոխարեն․․․ իհարկե նախորդ ժամանակահատվածում ես անձամբ և իմ նման երևի շատերը, հույսով սպասում էինք, որ լինելու է հրաժարական։ Հիմա ակնհայտ է, որ դա չի լինելու և հիմա ամեն անգամ վախը սրտներումս սպասում ենք, թե այս անգամ ինչ-որ տարածքներ զիջելը ինչպես է ձևակերպվելու»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը