Պետք չի հույս տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնի, որովհետև դա սին հույս է, նույնիսկ հանցավոր ինքնավստահության հասնող հույս է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
«Այդ նույն Նիկոլը չէ՞ր, որ 2020-ի ամռանը Տավուշում կանգնած զորավարի կերպարով հայտարարում էր, որ Հայաստանի Զինված ուժերը ամենամարտունակն են տարածաշրջանում: Երկու ամիս հետո կանգնեց, ասեց՝ բանակը թալանված է: Ալիևն էլ մի երկու շաբաթ առաջ 6 մլրդ դոլարի զենք ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ Արցախից վերցրել է: Հետևաբար, իր ասածների վրա հենվել, կամ դա դարձնել որպես իր իսկ բառապաշարով աքսիոմ, չէ: Իր համար ամեն ին թեորիա է, մեր գոյության հետ կապված ամեն ինչ քննարկման առարկա և բանակցության առարկա է»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը