20 03 2024

Հայաստանին սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը. Գեղամ Մանուկյան



Հայաստանի Հանրապետությանն արդեն սպառնում են երկու հոգի՝ Ադրբեջանի նախագահը և Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն փաստաթուղթը, որի շուրջ քննարկումներ են լինում Երևանի և Բաքվի միջև, այն կետերը, որը առաջարկում և պնդում է Ադրբեջանը, ՀՀ իշխանությունը քայլ առ քայլ փորձում է կատարել։ Այն, ինչ այս օրերին հայտարարում է Տավուշում Փաշինյանը,  բանակցությունների ընթացքում, ամբողջությամբ եղել է Ադրբեջանի պահանջը, հիմա նա փորձում է սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով՝  կյանքի կոչել այդ պահանջները։ Երբ Հայաստանի իշխանությունները հպարտանում էին  սահմանազատում և սահմանագծում ասվածով, դրա և միջազգային փորձը կա,  և դասագրքային ձևերը, չի կարող սահմանի 100 կմ-անոց հատվածում  սահմանագծում իրականցվել և մեծ մասում  Ադրբեջանը շարունակի օկուպացված պահել հայկական հատվածները»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ