19 03 2024

Այո՛, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պետք է թողնեք ու ռադներդ քաշեք․ Աննա Մկրտչյան



Այո՛, ճիշտ եք ասում, պրոբլեմը դուք եք, պրոբլեմը ձեր մեջ է, ձեր հետևություններն ու եզրահանգումներն էլ են ճիշտ, և ըստ ձեր հետևությունների ու եզրահանգումների՝ պետք է թողնեք ու ռադներդ քաշեք, որ այս ժողովուրդն էլ ձեզնից պրծնի։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«2018 թվականից տարբեր հավելվածներով և հաղորդագրություններով կառավարվող իշխանությունը պարզվում է, որ այդ հաղորդագրություններն ու հավելվածները նաև օգտագործելու էր հետագայում։ Իհարկե, առանձին ողբերգություն է, որ երկրիդ պաշտպանական կամ անվտանգային ղեկավար կազմը շփվում է WhatsApp-ով, մի հատ էլ այդ մակարդակի է շփվում, մի հատ էլ շփվելուց հետ սուբյեկտներից մեկը դա հրապարակայնացնում և հանրայնացնում է։ Կարծում եմ, այս դահլիճում գտնվող որոշներն էլ հիանալի գիտեն, որ իրենք էլ ունեն այդ հաղորդագրություններից ու պատկերացնում են, մոտավորապես, թե դրանք ինչ ավարտ են ունենալու։ Վստահ եմ, որ ոչ շատ հեռու ժամանակներում մենք այդ նույն  WhatsApp-ում կգտնենք «Հայաստանը չի խառնվի Արցախի հանձնմանը» հաղորդագրությունը, կամ, ասենք, կարո՞ղ է 2 օրվա մեջ 100 հազար մարդ տեղահանել, կամ կարո՞ղ է պայմանավորվենք այս նախկինների մասին նւոյն տեքստերը խոսել, կարո՞ղ է պայմանավորվենք, որ արևմտյան հարթակը էլ մեզ պետք չէ, կամ պայմանավորվենք օրինակ որ ռուսներն են մեղավոր, կամ պայմանավորվենք, որ ՀԱՊԿ-ը սառեցնում ենք, իսկ թուրքերին՝ տաքացնում, կարո՞ղ է պայմանավորվենք, որ Արցախը թուրքական է ու վերջ, մեկ էլ Սերժ Սարգսյանը մի քանի տասնյակ միլիարդ դոլարի զենք է բերել Հայաստան, կարող է մի 6 միլիարդը թողեմ, կգաք, կզարմանաք, կվերցնեք ու առիթ կունենաք համայն աշխարհին հարցնելու, թե որտեղից այսքան զենք»,- մասնավորապես նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ