Ես տավուշեցի եմ, ունեմ բազմաթիվ հարազատներ, որոնց հետ շփվում եմ. առավոտյան ինֆորմացիա ստացա, որ անսպասելի այց է կատարվում Ոսկեպար, դրա մասին վերջին պահին են զգուշացրել, որի նպատակը բեմականացված շոու սարքելն էր, որ տեսեք՝ մարդիկ ինչ լավ են ընդունում կապիտուլյանտին: Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Այդ տարածքները զիջելու դեպքում հետևյալ աղետների առաջ ենք կանգնելու բոլորս: Դա դեպի Վրաստան տանող ճանապարհն է, կոմունիկացիաներն են, գազն է, որ մտնում է Հայաստան, դա կահավորված առաջնագիծն է, որ 30 տարի ձևավորվել է, այսինքն՝ թիկունքը բացվում է, հյուսիս-արևելյան դարպասները բացվում են թշնամու առաջ։ Անմիջապես ադրբեջանական հատուկ ստորաբաժանումները հայտնվելու են ճանապարհին, 5 կետում հատում կա: Ադրբեջանի «Յաշմա» և «Կոմանդո» ջոկատները Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն բերում և կանգնեցնում են միջպետական ճանապարհի վրա: Գալու են գյուղի մեջ կանգնեն, այդտեղ ոչ մանկապարտեզ, ոչ դպրոց, ոչ պետական հաստատություն չի կարող աշխատել, ուղիղ նշանառության տակ են լինելու: Այդ տարաաշրջանն ամբողջությամբ դատարկվելու է, մարդ չի մնալու, որի մասին փաստել են նաև գյուղացիները այդ հանդիպման ժամանակ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը