15 03 2024

Առաջին օրվանից բանակցություները եղել են տարածքային զիջման շուրջ․ Արարատ Միրզոյան



«Արցախի հայաթափման հետ դուք հեչ կապ չունե՞ք»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ, դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը.

«2023 թվականը մնալու է հայ ժողովրդի պատմության մեջ որպես սև էջ, որովհետև այդ ժամանակ հազարամյակներով բնակեցված Արցախը հայաթափվել է, դուք էլ հիմնական դիվանագետն եք եղել: Ինչպե՞ս ստացվեց, որ Արցախը հայաթափվեց»,- շարունակել է պատգամավորը։

 Արարատ Միրզոյանը պատասխանել է, որ իրենք ամեն ջանք գործադրել են, որպեսզի Արցախի հայաթափումը տեղի չունենա․

«Մենք կապ չունենք հայաթափման հետ, մենք փորձում էինք էնպես անել, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը մնա այնտեղ, իր պատմական բնօրրանում և օժտված լինի անվտանգային որոշակի երաշխիքներով։ Ադրբեջանը ռազմական ուժ գործադրեց, իսկ Լեռնային Ղարաբաղի քաղաքական էլիտան, որը զբաղված էր իշխանություն փոխելով, մի քանի օրվա իշխանությամբ օժտված մարդուն ուղարկեց և նա Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագրով հանդես եկավ։ Մեղավորության սլաքը դեպի մեզ մի ուղղեք, մենք ամեն ինչ արել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապրի այնտեղ»,- պատասխանել է Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ