01 11 2024

COP 29-ով Ադրբեջանը փորձելու է մաքրել իր դեմքը էթնիկ զտումից. Աննա Գրիգորյան



Բաքվում գտնվող յուրաքանչյուր հայի բանտարկությունը, պատանդառությունը միայն իրենց խնդիրը չէ, միայն իրենց ընտանիքների խնդիրը չէ, մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է, 10 միլիոն հայերի խնդիրն է, մեր բոլորիս արժանապատվության խնդիրն է: Այս մասին ԱԳՆ դիմաց Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ցույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«COP 29-ով Ադրբեջանը փորձելու է  մաքրել իր ձեռքերը որպես ցեղասպան պետություն, փորձելու է  մաքրել իր դեմքը էթնիկ զտումից։ Դա պետք է թույլ չտալ։ Ցանկացած միջազգային գործընկեր, որ պետք է գնա Բաքու, պետք է շատ հստակ իմանան՝  ինքը գտնվելու է  մի քաղաքում, որտեղ պատանդառված են մարդիկ, բացառապես նրա համար, որ ազգությամբ հայ են։ Իրենք պետք է պահանջեն, որպեսզի ազատ արձակվեն մեր ռազմագերիները։

Բայց  մենք չենք կարող մեր հույսը դնել միայն միջազգային հանրության վրա։ Ի վերջո, այս մարդկանց պաշտպանությունը նախ և առաջ Հայաստանի գործն է։ Պահանջում ենք այստեղ նստած մարդուց, եթե որոշում կայանցի մասնակցել Բաքվում տեղի ունեցող միջոցառումներին, անպայման խոսի այդ մասին կամ պահանջի՝ որպես նախապայման ազատ արձակել մեր բոլոր ռազմագերիներին»,- նշեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ