15 03 2024

Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար. Միրզոյան



Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հարց ուղղեց նրան առ այն, որ ԱԺ-ն հաստատել է մի ծրագիր, որտեղ գրված է մի բան և դուք անում եք լրիվ այլ բան, կամ ճիշտ հակառակը.

«Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ-ի հետ կապված, քանի որ ՀԱՊԿ-ն այդտեղ դիտարկվում է, որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ և Կառավարությունը շարունակելու է ակտիվ ներգրավված լինել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն ձեր կատարողականում նշում եք, որ սառեցվել է ակտիվությունը»,- հարցրել է Ռուստամյանը:

Արարատ Միրզոյանը հարցին ի պատասխան ասել է.

«Այո, ես ներկայացնում եմ 2021-2026թթ Կառավարության ծրագրի 2023թ հաշվետվությունը: Գործընկերների մի մասը կարծում եմ կգնահատեն կատարողականը համապատասխան ծրագրի, մի մասը ելնելով քաղաքական նախատրամադրվածությունից կգնահատեն անբավարար: Ցանկացած միջին վիճակագրական երկրի համար է աքսիոմատիկ, որ ինչ-որ բաներ ինչքան էլ ջանք գործադրես չես կարող իրագործել:

Տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք առանձին բաներ կատարելը դարձրել են անհնար: Հանգամանքների բերումով՝ ՀԱՊԿ-ում մասնակցությունը չենք արել այնպես, ինչպես 2021-ին ներկայացրել ենք ԱԺ-ում: Մեր սահմանները խախտվել են՝ ՀԱՊԿ-ը չի արձագանքել: Հրապարակային փաստի ընդունումը, որ ՀՀ ինքնիշխան տարածքն ոտնահարվել է, անգամ այս փաստի ընդունումը տեղի չի ունեցել: Պարոն Ռուստամյան, հիմա դուք ո՞ւմ կողմից եք՝ ՀԱՊԿ-ի թե՞ Հայաստանի»,- պատասխանեց Արարատ Միրզոյանը:

«Ես ԱԺ-ի կողմից եմ այստեղ: Խորհրդարանական երկրում, երբ ծրագիր է ընդունվում, ապա Կառավարությունը պարտավոր է իրականացնել այդ ծրագիրը»,- պատասխանեց Ռուստամյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ