11 03 2024

Սադրանք է, թե Հայաստանը ՌԴ-ի դեմ որևէ քայլ է անում. Վաղարշակ Հակոբյան



Այն արձագանքները, որ պետք է լինեին ՀԱՊԿ-ից, չեն եղել, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

«Ընդ որում, այս արձագանքները չեն եղել անհասկանալի պայմաններում, որովհետև մենք շատ ակտիվ գործողություններ ենք իրականացրել որպես ՀԱՊԿ անդամ՝ կապված Ղազախստանում տեղի ունեցած գործողությունների հետ ու նույնն ակնկալել ենք մեր գործընկերներից, բայց չենք ստացել»,- նշեց նա։

Պատգամավորը նաև նշեց, թե այն գնահատականը, որ Հայաստանի ինչ-որ քայլ ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղակի սադրանք է։

«Մենք անում ենք ամեն ինչ, որ մեր բոլոր գործընկերների հետ ունենանք նորմալ համագործակցություն ու չենք աշխատում որևէ մեկի դեմ, մենք աշխատում ենք ի նպաստ Հայաստանի Հանրապետության։ Հայաստանն ունի միջազգային բազմաթիվ գործընկերների հետ համագործակցություն, ունի համագործակցություն նաև Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ