12 12 2023

Արդյո՞ք Հռոմի ստատուտը օգտագործվելու է Ալիևի դեմ. ՔՊ պատգամավորի կարծիքով դա անձերի դեմ չէ



Մենք Հռոմի ստատուտը չենք ընդունել կոնկերտ մարդու դեմ: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք այն ուղղված է Ալիևի դեմ:

«Ես էլ եմ կարծում, որ պատմական հնարավորություն կա ի վերջո հասնելու այդ նպատակին, և այդ հնարավորությունները երկուստեք պայմանավորվածությունների արդյունքում են արտացոլվում: Կարծում եմ, որ այսօր կա փոխըմբռնում Հայաստանի և Ադրբեջանի երկրների միջև, որ խաղաղության պայմանագիրն այլընտրանք չունի»,- ընդգծեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ