25 10 2023

Ոչ մի բան ՀՀ քաղաքացու թիկունքում չի եղել և չի լինելու. ՔՊ պատգամավոր



Մեր պատկան մարմիններն ամեն ինչ անում են, որպեսզի բոլոր այն հարթակներում, որտեղ հայաստանը ներկայացված է, այդտեղ մենք ունենանք առաել ձեռքբերումներ:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս առաջ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը. «Ես ուզում եմ հիշեցնել մեր հարեւան եւ գործընկեր երկրներից եկող հայտարարությունները տարածքային ամբողջականության մասով, որտեղ տարածքային ամբողջականության կտորն անվիճարկելի է: Մեր գերխնդիրն է, որ կարողանանք 29 800 քկմ մեր հայրենիքի սահմանները եւ անվտանգությունը պահպանել: Ադրբեջանի կողմից եղել է հայտարարություն նաեւ Սյունիքի մասով, թե այլ տարածքների մասով, որ չկա որեւէ տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ»,-ասաց նա:

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ