08 03 2024

«Չեկիստի» օրը դարձնում են «նիկոլի» օր. Գեղամ Մանուկյան

«Չեկիստի» օրը դարձնում են «նիկոլի» օր. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Այսօր լայն տարածում գտավ տեղեկությունը, թե կառավարությունը նախաձեռնել է օենսդրական փոփոխություն, որով առաջարկվում է ՀՀ անվտանգության մարմինների աշխատողի օրը նախկինում նշվող դեկտեմբերի 20-ի փոխարեն դարձնել հունվարի 8-ը։ Դեռ տարիներ առաջ էր այդ գաղափարը քննարկվում, կար անգամ մասնագիտական հիմնավորում, որ «խորհրդային չէկայի» օրվա փոխարեն այլ օր դառնա հայ հետախույզի օրը։

Բայց հիմա պարզվում է, այս լարված շրջանում կառավարության դարդ ու ցավը հենց մասնագիտական օրվա փոփոխությունն էր։ Բոլորը գրում են, թե կառավարությունը հրաժարվում է դեկտեմբերի 20-ից, իբրեւ չէկայի օր, ու չեն էլ մանրամասնում, թե ինչու հունվարի 8։

Պարզվում է այդ օրվա առաջարկի պատճառը 2024-ին նախագահի վավերացրած օրենսդրական մի փաթեթն էր, որով փոփոխություններ են կատարվել անվտանգության մարմինների ղեկավար կազմերի ձեւավորման հարցում։ Ոչ էական փոփոխություններ, ավելի ճշիտ ԱԱԾ կազմի քաղաքացիական անձանց նշանակում, որն այս իշխանությունների համար անկյունադարձային է իբր թե։

Այդպես լավ չէ, կարող էին հունվարի 8-ը դարձնել Փաշինյանի անվան ազգային անվտանգության մարմինների աշխատողի օր։ Պատահական չէ, նախաձեռնության հեղինակը վարչապետի աշխատակազմն է, ոչ թե ԱԱԾ-ն։

Այս տրամաբանությամբ սրանք Հանրապետության հիմնադրման օրը դարձնելու են հունիսի 1-ը՝ Նիկոլի ծննդյան օրը։

Դեռ ԱԺ պաշտպանության հանձնաժողով հարցը գալու ժամանակ մանրամասն կխոսեմ այս առաջարկի ցնորականության մասին։

Հիմա միայն հավելեմ, որ տարիներ շարունակ հարցը քննարկվել է, եղել է մասնագիտական հիմնավորում, որ մեր Հանրապետության անվտանգության մարմինների սկզբնավորման օր տրամաբանական է հաշվել Հայաստանի առաջին հանրապետությունից, երբ դեռ «...1918 թ.-ի օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը լսում է ռազմական նախարարության` իրեն միջոցներ բաց թողնելու միջնորդության մասին` ծածկելու(ի շարս այլ ուղղությունների) ... հետախուզության... վրա ծախսված գումարները»:

Հարգարժան գիտնականների հարյուրավոր էջերով փաստարկներն ու հիմնավորումները դեռ առիթ կունանանք հանձնաժողովում ներկայացնել եւ փորձել փաստել, որ ենթադրաբար աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող նախաձեռնության նպատակը հիմնազուրկ է եւ չունի ազգային-պետական հենք։

Ի դեպ, մեկ առիթով հրապարակել եմ, հիմա նորից տեղադրում եմ Հայաստանի առաջին հանրապետության հենց առաջին իսկ շրջանում սկիզբ առած հայկական հետախուզության մասին տարիներ առաջ «Երկիր Մեդիայում» պատրաստված հակիրճ տեսանյութի հղումը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ