07 03 2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրներ կան. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը՝ խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններից և հայ-թուրքական սահմանի բացումից:

«Որպես Հայաստանի Հանրապետություն՝ մենք անկեղծորեն ցանկանում ենք, որ պետական ​​սահմանները հնարավորինս շուտ բացվեն, մենք ցանկանում ենք, որ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատվեն, ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը մեծանան»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երկու երկրներ այցելող ոչ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, այլ նաև Հայաստանի և Թուրիայի դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների համար։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններից՝ Միրզոյանը հայտարարել է, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ:

Վերջինիս խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։

Միրզոյանը կրկնել է, որ կողմերն առաջին հերթին ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել. «Սահմանազատման գործընթացը, որը նախատեսում է սահմանների որոշում և գծում, պետք է լինի Ալմաթիի հռչակագրի շրջանակներում»։

Արարատ Միրզոյանը հայտարարել է նաև, որ հեռախոսազրույցներ են եղել Էրդողանի և Փաշինյանի միջև.

«Կա մշտական ​​շփում, և դրանք դրական դինամիկա են ապահովում»,- ասել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ