28 02 2024

Եթե որոշվի, որ պետք է արվի վաղը՝ կարվի վաղը. ՔՊ-ականը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին



Եթե որոշվի, որ դա պետք է արվի վաղը՝ կարվի վաղը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով լրագրողի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին:

«Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում որևէ տեղաշարժ չկա։ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ուստի, այս պահին, իսկապես, սառեցված են հարաբերությունները: Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք դրան ինչ-որ գործընթացներ կհետևեն»,- նշեց նա՝ մեկնաբանելով, որ կազմակերպությանը ՀՀ անդամակցության սառեցման մասին Փաշինյանի հայտարարությունը քաղաքական գնահատական է և իրավիճակի ներկայացման ձև։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ