News.am-ը գրում է.
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել էր ԱԳ նախարարների սպասվելիք հանդիպման մասին: Այդ մասին հայտարարվել էր նաև Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպմանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը