10 05 2023

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մայիսի 19-ին՝ Մոսկվայում

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն մայիսի 19-ին՝ Մոսկվայում

Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Ռուսաստանյան կողմի հյուրընկալությամբ մայիսի 19-ին (Մոսկվա) նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում», - տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ