27 04 2023

Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն կա. ԱԳՆ-ն հաստատում է

Միրզոյան-Բայրամով հանդիպման պայմանավորվածություն կա. ԱԳՆ-ն հաստատում է

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռ չի հաստատում, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Ռուսաստանում, սակայն նշում է, որ նախարարների հանդիպման պայմանավորվածություն կա։

«Արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն և առաջարկներ կան, սակայն հանդիպման կոնկրետ վայրի ու ամսաթվի մասին ավելի ուշ կհայտարարվի»,- լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Հիշեցնենք՝ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ