19 02 2024

Բաքուն հիասթափված է Փաշինյանից

Բաքուն հիասթափված է Փաշինյանից

Պաշտոնական Բաքուն հիասթափված է Մյունխենի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հակասական հայտարարություններից։

«Չնայած այն հանգամանքին, որ Գերմանիայի կանցլերի նախաձեռնությամբ տեղի ունեցած Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումն անցավ կառուցողական և օգտակար մթնոլորտում՝ չնայած ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման կոչերին, ցավալի է, որ վարչապետ Փաշինյանն իր հայտարարություններով մոլորեցնում է միջազգային հանրությանը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։

Նրա խոսքով, Հայաստանի վարչապետի հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին։

«Ինչ վերաբերում է վարչապետի այն կարծիքին, թե «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը չի աջակցվում միջազգային հանրության կողմից», ինչպես երևում է, վարչապետը չի ասում, որ Ադրբեջանի տարածքների նկատմամբ հավակնություններն անհիմն են, այլ անհիմն են այն գործողությունները, որոնք պետք է շարունակվեն միայն այն պատճառով, որ դրանք չեն աջակցվում միջազգային հանրության կողմից։

Սա եւս մեկ անգամ անուղղակիորեն ապացուցում է, որ հայկական կողմի պնդումները դեռ շարունակվում են։ Այս առումով Հայաստանի Սահմանադրությամբ և օրենսդրական ակտերում արտացոլված մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պահանջները պետք է վերացվեն»,- նշել է նա։

ԱԳՆ խոսնակը կոչ է արել Երևանին կառուցողական ուղիղ բանակցություններ վարել Բաքվի հետ՝ նշելով, որ «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ճանապարհն անցնում է հարևան երկրների հետ հարաբերությունների հաստատմամբ՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հաստատման և հարգման հիման վրա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ