Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու նրա կողմնակիցները բակային հանդիպում են անցկացնում Աջափնյակ վարչական շրջանում։ Լրագրողների հետ զրույցում Բագրատ սրբազանն ասաց․
«Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն։
Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում նշել է, որ ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է՝ առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը