09 02 2024

Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնի փոխես․ Վահան Հովհաննիսյան

Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնի փոխես․ Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․

«Երեկ իշխող խմբակցության պատգամավորներից մեկն ասել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոփոխվի և համարժեք դարձվի այսօրվա իրողություններին ( որպես օրինակ մեջբերել է նոր այֆոն գնելը)։
Մեկը չկա՞ր պատգամավորին հուշեր, որ իրողություններն են համապատասխանեցվում Սահմանադրությանը, այլ ոչ Սահմանադրությունը իրողություններին։ Մեկը չկա՞ր հուշեր, որ Սահմանադրությունը Ռոսիա մոլից գնված հագուստ չէ, որ մոդան անցնելիս փոխես և կազմես առավել թրենդային Սահմանադրություն»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ