01 02 2024

Փաստորեն Ալիևը սրա համար ցուլ ա․ Հայկ Աթոյան

Փաստորեն Ալիևը սրա համար ցուլ ա․ Հայկ Աթոյան

Հայկ Աթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստորեն Ալիևը սրա համար ցուլա, հայ ազգին էլ ուզումա մերկացնի, որ իրա ասած ցուլը չկատաղի հանկարծ ու ամբողջ ազգը մերկ անցնի Ալիևի առաջ:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հարցազրույցի ժամանակ ասել է․

«Պատկերացրեք, մենք երկուսով քայլում ենք մի ճանապարհով, պետք է Ա կետից գնանք Բ կետ: Քայլում ենք ու տեսնում, որ ճանապարհի երկու  կողմերում ցուլեր են կանգնած: Տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք՝ ոտքից գլուխ: Ընդ որում, այդ կարմիր զգեստն ինձ համար գործել է իմ տատիկը, որը չկա: Այդ շորը ամբողջ կյանքում ինձ ուղեկցել է, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար: Ձեզ էլ ձեր հարազատներից որեւէ մեկը: Բայց մենք պետք է քայլենք այդ ճանապարհով: Այստեղ է, որ մենք պետք է քննարկենք ու իրար հետ որոշում կայացնենք. Ես կարող եմ ասել՝ այս զգեստն ինձ համար այնքան թանկ է, որ ես այս շորով պետք է գնամ: Բոլորս էլ այդ ենք ասել ու այդ ենք ասում: Ես ինքս ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ դա եմ ասել:

Այս քննարկումն է որոշելու՝ մենք այդ ճանապարհը կանցնենք, թե ոչ: Որովհետեւ եթե մենք այդ կարմիր շորը փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, իրեն ընկալենք որպես մեր անցյալի մի մաս եւ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որտեղ պատրաստվում ենք գործել:

Կարմիր զգեստով տարբերակում ես 100 տոկոսով կարող եմ երաշխավորել, որ մենք չենք անցնի այդ ճանապարհը, զգեստափոխվելու տարբերակով ես չեմ կարող 100 տոկոսով երաշխավորել, որ մենք կանցնենք այդ ճանապարհը, բայց եթե կա անցնելու տարբերակ, դա երկրորդ տարբերակով է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ