02 01 2024

Հեքիաթը, թե Սպիտակ տնից կզանգեն ու կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ․ քաղաքագետ

Հեքիաթը, թե Սպիտակ տնից կզանգեն ու կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ․ քաղաքագետ

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Արևմտյան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ն, ԵՄ մեջ համախմբված պետությունները ունեն շատ ավելի զարգացած, առաջադիմական և արդյունավետ գործող քաղաքական և տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: Անհրաժեշտ է արդյոք՞ զարգացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ, իհարկե այո, բացառել նման հարաբերությունները, անգրագիտություն է և վնասակար: Սակայն կարող է արդյոք արևմտյան ինտեգրացիոն ուղղությունն ապահովել ՀՀ գոյատևումը տարածաշրջանային բարդ և կոնֆլիկտային հանգույցում: Հարցի պատասխանը միանշանակ է. ոչ և կրկին անգամ ոչ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ և կոնֆլիկտային հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է ոչ թե զարգացած երկրների հետ ինտեգրացիայի պայծառ ապագայի տեսլական, այլ պատերազմական սպառնալիքը չեզոքացնող միջպետական ռազմաքաղաքական համագործակցություն և ռազմական ներկայություն: Ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունը սիրիական և ղարաբաղյան ճակատներում հիմք ընդունելով, Հայաստանի հակառուսական ,,քաղաքագիտական,, հատվածը կոչ է անում անցնել հյուսիսային թշնամու դեմ ակտիվ գործողությունների: Ֆրանսիայից զենքի գնումը թմբկահարվում է որպես շրջադարձի սկիզբ: Այստեղ անտեսվում է այն իրողությունը, որ Ադրբեջանն ամբողջությամբ իր զինված ուժերը տանում է Թուրքիայի հետ ռազմական միավորման: Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, հավաքական Արևմուտքի ռազմական այլ կառույց գոյություն չունի: Այդ է պատճառը, որ եվրոդիտորրդնեը զինված են միայն հեռադիտակներով այլ պարագայում դա կհակասի նատօյական դաշինքային տրամաբանությանը: Հայաստանի հետ առճակատման մեջ գտնվող Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունի Մոսկվան: Այս իրողությունները վկայում են, որ պատերազմական վտանգի կանխման բանալիները ավելի շատ Մոսկվայում են, քան, թե Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Այն հեքիաթը, որ Սպիտակ Տանից կզանգեն և կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ: Ռուսաստանը իհարկե է վատ դաշնակից է, Ղարաբաղի դեպքերը վկա, բայց նա կարող է դառնալ ոխերիմ թշնամի, եթե քեզ պահես Զելենսկու նման: Իրատեսական արտաքին քաղաքականությունը պահանջում է առաջնորդվել սառը դատողությամբ և հաշվարկներով և ոչ թե ժողովրդավարությունը դիտես անվտանգության երաշխիք: Ցավոք ոչ ժողովրդավար Բաքվի վարչակարգը ավելի կարևոր գործընկեր է բոլոր բևեռներում: Կան նաև նոր իրողություններ որոնք ստիպում են նոր հայացքով նայել միջազգային իրադրությանը: Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայում, Իրանը դարձավ ԲՐԻԿՍ-ի անդամ, Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, Ալիևը արևմտյան հարթակներ չի գնում, Կրեմլը հայտարարում է, որ չի հեռանում տարածաշրջանից և ռազմաբազան շարունակելու է մնալ Գյումրիում, Հայաստանը դառնում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտր պայմանագիր կնքած Իրանի միակ սահմանային երկիրը և այլն: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Պետք է բացառել ուկրաինացման սցենարը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ