ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ՀՀ-ը վճռական է՝ Ադրբեջանի հետ բանակցություններում կառուցողական լինելու առումով.« մեկ անգամ չէ, որ վերահստատել ենք մեր նվիրվածությունն այդ խաղաղության գործընթացին»:
«Շատեը պնդում են, որ իրական հնարավորություն կա՝ խաղաղության գործընթացն ավարտին հասցնելու համար, ես համաձայն եմ, բայց ակնհայտորեն այդ հնարավորութունը կախված է ոչ միայն հայկական կողմից, այլև՝ ադրբեջանական կողմից. Միաժամանակ ադրբեջանական կողմից տեսնում ենք և՛ դրական ազդակներ, բայց տեսնում ենք բացասկան ազդակներ նույնպես՝ պարբերաբար հնչող ագրեսիվ կոչերը: Հուսով եմ կառոցողականությունը կհաղթի և կունենանք առաջիկայում իրական խաղաղության պայմանագիր»,-ասաց Միրզոյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը