«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքում Արարատ սարի սրբազան լինելու վերաբերյալ, Սուրբ Էջմիածնի մասին շատ կցկտուր հիշատակություն կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ես կասկած չունեմ, որ սա քաղաքական գծի ուղիղ արձագանքն է դասագրքերի մեջ: Տպավորություն է ձևավորվում, որ պատմությունը մեզ մոտ փորձ է արվում շարադրել համապատասխանեցնելով արտաքին պահանջներին, արտաքին ճաշակներին: Եվ ամբողջ վտանգը այստեղ է: Խնդրի վտանգավորությունը հենց սրանում է»,- նշեց Արշակ Սրբազանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը