18 12 2023

Ինձ հետ առնվազն իմ պաշտոնանկության հարցը չի քննարկվել. ԲՏԱ նախարար



Ռուսական կողմն էլ ընդունել է, որ խախտումներ են եղել։ Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը` անդրադառնալով Հայաստանում ռուսական հեռուստաալիքների շուրջ ծավալվող իրադարձություններին ու ռուսական կողմի հետ բանակցություններին։

Նախարարի խոսքով` ռուսական կողմի հետ հանդիպմանն անդրադարձել են հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող ռուսական հեռուստաալիքներում եղած խախտումներին։

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձավ նաև նրան, որ այսօր ԱԺ հանձնաժողովներում ՔՊ-ականներն անխնա քննադատություն էին հնչեցնում իր աշխատանքի վերաբերյալ, նաեւ մամուլում լուրեր կան, որ ինքը պետք է պաշտոնանկ արվի, եւ տեղափոխվելու է ՀՀ նախագահի աշխատակազմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ