06 02 2024

Հերթական պաշտոնանկ արված նախարարը համալրեց Վահագն Խաչատուրյանի թիմը

Հերթական պաշտոնանկ արված նախարարը համալրեց Վահագն Խաչատուրյանի թիմը

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.

Ռոբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում:

Հիշեցնենք՝ 2023-ի դեկտեմբերին Նախագահի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել էր ԲՏԱ նախարարի պաշտոնից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ