08 10 2024

Մարզերում կփակվեն 10 բուհեր և 11 մասնաճյուղեր. Մենուա Սողոմոնյան



Օրինագիծը պարունակում է բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելք Ակադեմիական քաղաքի սահմաններից դուրս, փոխվել է հայեցակարգը, եւ խստացվել են լիցենզավորման չափորոշիչները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը։

«Պարզ է, որ բուհերի ճնշող մեծամասնությունը կփակվի ու ուժով կմիավորվի։ Դա կխորացնի մայրաքաղաքի և մարզերի առանց այդ էլ չափազանց անհամաչափ զարգացումը։ Մարզերում կփակվեն 10 բուհեր եւ 11 մասնաճյուղեր։ 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից։ Ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել։ 2 հազար աշխատակիցներ կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, փորձագիտական կարծիքը նույնպես հաշվի չի առնվել։ Եթե դրան ավելացնենք ուղղագրական եւ կետադրական սխալների հսկայական քանակությունը նախագծի տեքստում... ԵՊՀ-ն իր 105-ամյա պատմությամբ, էլիտայի դարբնոցը, կփլուզվի»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ