11 10 2024

ՀՀ-ում գործ սարքելու ինստիտուտը վերացված է. Փաշինյան

ՀՀ-ում գործ սարքելու ինստիտուտը վերացված է. Փաշինյան

ՀՀ-ում, ըստ էության, գործ սարքելու ինստիտուտը վերացված է եւ այլեւս դրան վերադարձ լինել չի կարող: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի  11-ին, քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ընդ որում սա ասում եմ ոչ միայն արտահայտելով կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության քաղաքական կամքը, այլեւ ճանաչելով դատարավական համակարգը ղեկավարող մարդկանց»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը արձանագրեց, որ այն պայմանները, որոնք կառավարություը եւ խորհրդարանական մեծամասնությունը կայացրել են բոլոր որոշումները, որ քննչական, դատական, իրավական մարմինները գործեն մաքսիմալ արդյունավետ:

«Ըստ էության ինտիտուցիոնալ կայացման համար անհրաժեշտ բոլոր կարեւոր նախադրյալները  եւ նախապայմանները ստեղծել ենք, եւ հիմա ասում եմ՝ ոչ միայն կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության, այլեւ քաղաքացիների շրջանում ներդնելու այն զգացումը, որ ՀՀ-ում կա արդարություն եւ արդարադատություն, ՀՀ-ում չկան արտոնյալներ, լինեն նախկին, թե ներկա եւ ՀՀ-ում օրենքը, օրինականությունը, իրավակարգը, արդարությունն ու արդարադատությունը ընդամենը ճառերում հիշատակվող խոսքեր չեն, ալ իրականություն են եւ իրողություն»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ