Կառավարությունը այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիստի օրակարգում ներառել է հերթական դպրոցի փակման նախագիծ։
Համաձայն հիմնավորման, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցում սովորում է 41 աշակերտ։ Աշխատակիցների թիվը 19 է: Մեծ Մասրիկ գյուղի միջնակարգ դպրոցն էլ ունի 421 աշակերտ (ներառյալ նախակրթարանի սաները՝ 18 սան) և 68 աշխատակից (ներառյալ նախակրթարանի աշխատակիցները):
Ուստի որոշվել է Տարրական դպրոցը փակել և աշակերտներին տեղափոխել միջնակարգ դպրոց։
Արդյունքում ակնկալվում է մոտ 15 հաստիքների օպտիմալացում և տարեկան շուրջ 20 միլիոն ՀՀ դրամի տնտեսում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը