18 12 2023

Ձեր թերացումների համար ո՞վ է ձեզ պատժելու. ՔՊ պատգամավորը՝ ԲՏԱ նախարարին



Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու. պարոն Երիցյա՞նը, թե ավելի բարձր ինստանցիայում: Այս մասին ԱԺ ֆինանսաբյուջետային և վարկային հարցերի, և տնտեսական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ՝ դիմելով ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանին, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հիմա չկա պարոն Երիցյանը, դուք, նախարարությունն իր ներուժով, ֆինանսական հատկացումներով, կադրերով ի վիճակի՞ է վերցնել իր ձեռքը եւ ասել՝ 2024-ին այս չարած ծրագրերի կամ կիսատ արած գործերն ի կատար կածենք»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ